Եղունգները կպատմեն օրգանիզմի առողջական վիճակի մասին

Եղունգները կպատմեն օրգանիզմի առողջական վիճակի մասին

Ի՞նչ կարող են պատմել եղունգները ամբողջ օրգանիզմի ընդհանուր վիճակի մասին:

Եղունգները շատ բան կարող են պատմել այն մասին, թե որքանով է առողջ օրգանիզմը, և թե ինչի կարիք ունի այն: Մարդիկ պետք է ուշադրություն դարձնեն այն հուշումներին, որոնք հայտնվում են ձեռքերի վրա. չէ՞ որ ժամանակին արձագանքելու դեպքում, կարելի է կանխել լուրջ հիվանդությունների առաջացումը կամ զարգացումը:

1. Դեղնություն - Եղունգների դեղնությունը վկայում է վիտամինի պակասի կամ օրգանիզմում սնկային վարակի առկայության մասին: 

2. Սև բծեր - Եղունգների վրայի սև բծերը կարող են վկայել չարորակ ուռուցքի առկայության մասին: 

3. Ճաքեր և ակոսներ - Եղունգների ճաքերն ու ակոսները կարող են առաջանալ հորմոնալ անհավասարակշռության, շաքարային դիաբետի, ստամոքսաաղիքային տրակտի, լյարդի հիվանդության կամ օրգանիզմի ջրազրկման հետևանքով:

4. Փխրունություն - Եթե եղունգները հաճախ են կոտրվում, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել վահանաձև գեղձի աշխատանքի վրա և դիմել բժշկի: 

5. Երկնագույն կամ մանուշակագույն երանգ - Երկնագույն կամ մանուշակագույն երանգի եղունգները խոսում են թթվածնի պակասի և անոթների հետ կապված խնդրի մասին: 

6. Սպիտակ բծեր - Հորիզոնական սպիտակ բծերը հուշում են լյարդի և երիկամների աշխատանքի խնդիրների մասին:

7. Ծայրերի կորացում - Երբ եղունգների անկյունները ներս են կորանում, դա վկայում է օրգանիզմում երկաթի անբավարարության մասին: