Ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում

 Ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում

Հոկտեմբերի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Ժամը 11:50-ի սահմաններոմ «Ապարան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Ապարանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Եղիպատրուշ գյուղ և մինչ գյուղ հասնելը՝ այլ ավտոմեքենայի միջից շտապօգնութան ավտոմեքենան են տեղափոխել տղամարդու դի:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ, 57-ամյա Անդրանիկ Ա.-ն է:

Վերջինս այդ օրը՝ ժամը 11:10- ի սահմաններում, Եղիպատրուշ գյուղի տարածքում գործող ճոպանուղում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ, շինաշտարակի վրայից վայր է ընկել և հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ «սպանություն» հատկանիշներով: Քննիչի որոշմամբ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: