Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ»

Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գաղտնիք չէ, որ այս օրերին ընդդեմ գործող իշխանությունների հանձնողական քաղաքականությանը տարվող պայքարում առանցքային դերում է Հայ առաքելական եկեղեցին, ի մասնավորի՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը, որն այս օրերին գտնվում է զարգացումների կիզակետում։

«Փաստ» թերթի տեղեկություններով, Սրբազանի ակտիվության գործոնը լրջորեն անհանգստացնում է իշխանություններին և անձամբ Նիկոլ Փաշինյանին, որը հիանալի հասկանում է, թե ինչպիսի «ձնագնդի էֆեկտ» կարող են ունենալ տավուշյան գործընթացները։ Սա է պատճառը, որ իշխանությաունը ավելի է թեժացրել պատերազմը Հայ առաքելական եկեղեցու և մասնավորաբար Բագրատ Սրբազանի դեմ: Բայց, հասկանալով, որ իրենց, առավել ևս իրենց սատելիտների կողմից որևէ մեկի նկատմամբ հարձակումները հակառակ արդյունքն են տալու, մեր տեղեկություններով, փորձում են անցնել պլան «Բ»-ի, այն է՝ իրենց սիրելի «մուտիտներին»:

Ի մասնավորի, փորձում են տեղեկություններ տարածել, թե Վեհափառն ու Բագրատ Սրբազանը «լուրջ տարաձայնություններ» ունեն այս ամենի հետ կապված՝ հեռահար նպատակ ունենալով ներքին կասկածներ առաջացնել հենց Եկեղեցու ներսում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում