Թալանել են «Chevrolet Volt», այս անգամ գողի կամ գողերի թիրախում Նոր Նորքն է եղել․ Shamshyan

Այսօր՝ մայիսի 14-ին, Երևանում հերթական «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայի թալանման դեպք է տեղի ունեցել: Ժամը 08:30-ի սահմաններում Նոր Նորք վարչական շրջանի Մառի փողոցի 4-րդ շենքի բնակիչը առավոտյան աշխատանքի գնալիս նկատել է, որ շենքի բակում իր կողմից կայանված «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայի վրայից անհայտ անձը կամ անձինք գողացել են թափարգելը, լուսարձակները և այլ դետալներ, գրել է «Շամշյանը»։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ թալանել են արցախցուն պատկանող ավտոմեքենան: