Ծեծ՝ խաղադաշտում. ո՞վ է անչափահասին ապտակողն, ու ի՞նչ է մտածում ՀՖՖ-ն

Ծեծ՝ խաղադաշտում. ո՞վ է անչափահասին ապտակողն, ու ի՞նչ է մտածում ՀՖՖ-ն

Երեկ կայացավ Հայաստանի ֆուտբոլի գավաթի եզրափակիչ խաղը, որտեղ մրցում էին «Նոա» և «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբները։ Խաղի ավարտից հետո երկրպագուներից մեկը` մի անչափահաս տղա, վազելով մտավ խաղադաշտ:

Այդ պահին նրա հետևից դաշտ մտավ մի հաղթանդամ տղամարդ` հավանաբար Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի անվտանգության պետը կամ աշխատակից, բռնեց երեխային և հարվածեց նրան: Այս տեսանյութը լայն տարածում գտավ սոցիալական ցանցերում:

MediaHub-ը փորձեց միջադեպի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ ՀՖՖ-ից, սակայն ֆեդերացիայի մամուլի պատասխանատու Հայկ Կարապետյանը չպատասխանեց զանգերին:

Դիմեցինք նաև ՆԳՆ լրատվական ծառայությանը, որտեղից ասացին. «Այս պահի դրությամբ` նշված դեպքով ոստիկանությունում հաղորդում չկա»:

Վահե Մակարյան