Պայթյունի սպառնալիքից հետո տարհանվել է «Վնուկովո» օդանավակայանի վարչական շենքի հարկերից մեկը

Պայթյունի սպառնալիքից հետո տարհանվել է «Վնուկովո» օդանավակայանի վարչական շենքի հարկերից մեկը

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանի վարչական շենքի հարկերից մեկը տարհանվել է պայթյունի սպառնալիքի պատճառով։ Հայտնում են Ռուսաստանի իրավապահ մարմինները, գրել է ՏԱՍՍ-ը:

Տարհանումը կատարվել է վարչական շենքի յոթերորդ հարկում, կատարվում է ստուգում։

Իրավիճակը չի ազդել օդանավակայանի գործունեության վրա։