Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 40 մարդ․ ԶԼՄ

Գազայի հատվածում Իսրայելի կողմից հինգշաբթի օրը իրականացված ռմբակոծությունների հետևանքով զոհվել է ավելի քան 40 մարդ, հաղորդում է «Ալ Ջազիրան»՝ հղում անելով պաղեստինյան բժշկական աղբյուրներին։
«Գազայի հատվածում Իսրայելի կողմից շարունակվող հարվածների հետևանքով հինգշաբթի առավոտից ի վեր զոհվել է 43 մարդ», - հայտնել են աղբյուրները։
Հեռուստաալիքի տվյալներով՝ ռմբակոծվել են Ղազա և Դեյր էլ-Բալահ քաղաքներում գտնվող թիրախները։ Գազայի հատվածի հարավային մասում գտնվող Խան Յունիսում բնակելի շենքերի վրա հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 20 մարդ, հարվածներ են հասցվել նաև քաղաքի ծայրամասերում գտնվող թիրախներին։ Ռաֆահ քաղաքը ենթարկվել է հրետանային ռմբակոծության։
Գազայի հատվածի առողջապահության նախարարության վիճակագրության համաձայն՝ մարտի 18-ից, երբ Իսրայելը վերսկսեց հրետակոծությունները, Գազայում զոհվել է ավելի քան 2700 մարդ, վիրավորվել է ավելի քան 7800 մարդ։