Կինը հարձակվել է պատվերների ընդունման կետի աշխատակցի վրա, կոտրել քիթը․ ՌԴ

Նիժնի Նովգորոդի պատվերների ընդունման կետի այցելուն կոտրել է աշխատողի քիթը, հայտնում է տարածաշրջանային աշխատանքի տեսչությունը։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ մայիսի 6-ի երեկոյան, շուկաներից մեկի պատվերների ընդունման կետի տարածքում, անհայտ կինը հարձակվել է 19-ամյա աշխատակցի վրա և հարվածել նրա դեմքին։
«Դեպքից մի քանի ժամ անց վիրավոր աշխատողը դիմել է բժշկական հաստատություն, որտեղ նրա մոտ ախտորոշվել է քթի կոտրվածք և ճակատի հատվածում կապտուկներ», - ասվում է հաղորդագրության մեջ։
Ստացված վնասվածքների բնույթի և դրանց ծանրության վերաբերյալ բժշկական եզրակացություն է սպասվում։
«Նիժնի Նովգորոդի մարզի աշխատանքի պետական տեսչությունը կազմակերպել է փոխգործակցություն իրավասու մարմինների հետ, և միջադեպի հանգամանքները պարզվում են», - նշվում է հաղորդագրության մեջ։