Միացյալ Նահանգներում հզոր տորնադոների պատճառով ահռելի վնասներ են եղել (տեսանյութեր)

Միացյալ Նահանգներում հզոր տորնադոների պատճառով ահռելի վնասներ են եղել։
Առնվազն 3 բնակիչ վիրավորվել է տորնադոների հետևանքով, որոնք գրանցվել առնվազն երեք նահանգում՝ Նեբրասկա, Այովա և Տեխաս։
Օդերեւութաբանական ծառայությունը զգուշացրել է «աղետալի» վնասների մասին։
Օգտատերերը տեսանյութեր են տարածում սոցիալական ցանցերում։ Կադրերում երևում է, թե ինչպես են տորնադոները տանում իրենց ճանապարհին ամեն ինչ։
Լինքոլնի (Նեբրասկա) շրջակայքում փոթորիկը պոկել է տների տանիքները, հայտնել է CNN-ը։ Օմահայի ծայրամասում հոսանքազրկումներ են, իսկ փողոցներում ծառեր են տապալվել։ Հարյուրավոր տներ են վնասվել:
Տեսանյութերն այստեղ