Պատգամավորից մինչեւ սովորական քաղաքացի. «Հրապարակ»

Պատգամավորից մինչեւ սովորական քաղաքացի. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ 

Իրավապահները բռնություն են գործադրում ու բերման ենթարկում Տավուշի գյուղերն Ադրբեջանին հանձնելուց հետո պայքարողներին: Արդեն քանի օր է՝ հանրապետությունով մեկ զանգվածային բողոքի ակցիաներ են իրականացվում։ Դրանք հիմնականում ապակենտրոն են եւ ինքնաբուխ։ Իրավապահները, որ 2018-ի իշխանափոխության ժամանակ «թավշյա» մեղմ վերաբերմունք էին դրսեւորում նիկոլական ցուցարարների նկատմամբ, այժմ շատ դաժան են։ Թվում է, թե հակառակը պիտի լիներ։ 2018-ին իշխանությունը վերցնելու պայքար էր, այժմ՝ Հայաստանի հողերը թշնամուն չհանձնելու։

Տավուշի մարզի Կիրանց գյուղում թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի եւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի առաջնորդությամբ տավուշցիները շարունակում են ընդվզել եւ փակ պահել Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը։ Երեւանի փողոցները երկու օր է՝ տարբեր տեղերում կարճ ժամանակով պարալիզացվում են։ Ուշագրավ է, որ ճանապարհները փակվում են նաեւ բեռնատար մեքենաներով եւ գազելներով։ Չգրված ու չլսված դեպք էլ եղավ․ ոստիկանները Երեւան-Հրազդան մայրուղուց քաշքշելով բերման ենթարկեցին ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանին, ում մանդատն իրեն անձեռնմխելիություն է տալիս։ Պատգամավորին տարել էին Հրազդանի ոստիկանության բաժին։ Արդեն երեկոյան պարզ դարձավ, որ ոստիկանական բաժիններում այլեւս տեղ չկա, տասնյակ քաղաքացիներ են բերման ենթարկվել, տուգանային հրապարակ են տարվել նաեւ ցուցարարների մեքենաները։

Մանրամասն թերթի այսօրվա համարում