Ուկրաինան չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ, բայց դաշնակիցները պատրաստ են տրամադրել այլընտրանքային երաշխիքներ

Ուկրաինան չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ, բայց դաշնակիցները պատրաստ են տրամադրել այլընտրանքային անվտանգության երաշխիքներ, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը «TF1» ՀԸ-ի եթերում։
Մակրոնի խոսքով՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և այլ երկրներ կարող են իրենց զորքերը տեղակայել Ուկրաինայի տարածքում՝ ռազմաճակատից հեռու, ռազմավարական առումով կարևոր կետերում։
Նախագահը նշել է, որ նպատակը զսպող ազդեցություն ստեղծելն է, և որ «Ուկրաինայի վրա ցանկացած հարձակում կլինի նաև դաշնակից ուժերի վրա հարձակում»։
Մակրոնն ասել է, որ Ֆրանսիան արդեն Ուկրաինային տվել է «ամեն ինչ, ինչ կարող էր», և որ չի կարող ավելացնել զենքի մատակարարումը։
«Մենք արտադրել ենք շատ ավելի շատ [զենք] և շատ ավելի արագ․ սա է պատերազմի տնտեսությունը։ Բայց մենք չենք կարող տալ այն, ինչ չունենք։ Եվ մենք չենք կարող զրկել մեզ այն բանից, ինչն անհրաժեշտ է մեր սեփական անվտանգության համար»,- պարզաբանել է Ֆրանսիայի նախագահը։