Ստամբուլում մինչև 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է կանխատեսվում

Ստամբուլում մինչև 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է կանխատեսվում

Ստամբուլում մինչև 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է կանխատեսվում: Հայտնել է թուրք առաջատար սեյսմոլոգ Նաջի Գյորուրը։

Նա ընդգծել է, որ զգուշացրել է 2022 թվականին Քահրամանմարաշում ուժեղ ցնցումների մասին, սակայն իրեն ոչ ոք չի լսել։ Այժմ նա մտավախություն ունի, որ իրավիճակը կկրկնվի։

Անցյալ տարի Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով զոհվել է ավելի քան 50 հազար մարդ, վիրավորվել՝ ավելի քան 100 հազարը։