Մենք չորս գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք չորս գյուղը վերցնում ենք Ադրբեջանից․ Փաշինյան

Ես ասում եմ` մենք չորս գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք չորս գյուղը վերցնում ենք Ադրբեջանից, որպես փաստարկ, որ ՀՀ-ն ագրեսոր պետություն չէ, որպես փաստարկ Հայաստանի դեմ ագրեսիվ քաղաքականություն վարելու այն ըմբռնմամբ, որ այդ ագրեսիվ քաղաքականության մեջ կարող են շահագրգռված լինեն ոչ միայն նրանք, ում մենք սովորաբար ընկալում ենք որպես թշնամի։ Այլև նրանք, ում մենք համարել ենք, համարում ենք կամ կհամարենք բարեկամ: Այս մասին Գավառում Քաղաքացու օրվա առիթով ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Մարդը դառնում ա քաղաքացի, երբ արտահայտում է պատրաստակամություն ինքնակամ սահմանափակել իր իսկ ազատությունները։ Քաղաքացու հաջորդ կարևոր առանձնահատկությունն ու գործառույթը սեփական ազատությունները սահմանափակելու շուրջ պայմանավորվածությունների գալն է ուրիշ քաղաքացիների հետ»,– ասաց Փաշինյանը։

Մանրամասները տեսանյութում