Փաշինյան 1 ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու․ Բագրատ Սրբազան

Փաշինյան 1 ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու․ Բագրատ Սրբազան

Այս կառավարությունը իր ղեկավարի գլխավորությամբ ձախողել է երկրի կառավարումը, քանդել են ամբողջ անվտանգային համակարգը, Եկեղեցին առաջին օրվանից թիրախ են դարձրել, Հայոց Ցեղասպանությունը ժխտելու և Արարատ և Արագած կեղծ խոսույթը բերել են մեր կյանք, նրանք քայքայել են կրթական համակարգը, դպրոցներում առատացրել են թմրանյութերի առկայությունը՝ զրկելով սերունդներին մտածելու հատկությունից։ Այսօր չկա մի սեղան, որտեղ Հայաստանն ասելիք ունի, ոչ հյուսի-հարավա, ոչ էլ Արևելք-Արևմուտք, բան չունեն ասելու։ Արցախը կորցրին, այն իրական Հայաստան էր, ավելի իրական, քան կարելի էր պատկերացնել

Փաշինյան, 1 ժամ ժամանակ ունես հրաժարվելու, պատրաստ եմ ձեր հրաժարականի պայմանները քննարկել, դուք այլևս իշխանություն չունես, Հանրապետության հրապարակում հայտարարեց Բագրատ Սրբազանը: