Ողբերգական դեպք, տան հրդեհից հետո ծխապատ տարածքում հայտնաբերվել է մաhացած տղամարդ․ Shamshyan

Ողբերգական դեպք, տան հրդեհից հետո ծխապատ տարածքում հայտնաբերվել է մաhացած տղամարդ․ Shamshyan

Այսօր` մայիսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեղել Արագածոտնի մարզում: Ժամը 13:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր բնակավայրի 6-րդ փողոցի տներից մեկից կրակ և ծուխ է նկատվում: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:

Քաղաքացիներն ու հրշեջները մարել են տանն առաջացած կրակը, որտեղ այնուհետև ծխապատ հատվածում հայտնաբերել են տղամարդու դի: