Իսրայելը վերահսկողություն կհաստատի ամբողջ Գազայի հատվածի նկատմամբ. Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մտադիր է վերահսկողություն հաստատել ամբողջ Գազայի հատվածի նկատմամբ։ Այս մասին նա ասել է ի տեսաուղերձի միջոցով։
«Կան լարված մարտեր, մենք առաջ ենք շարժվում։ Մենք կվերահսկենք ամբողջ հատվածը։ Բայց դրա համար մենք պետք է գործենք այնպես, որ ոչինչ չկարողանա մեզ կանգնեցնել», - ընդգծել է Նեթանյահուն։