ԱՄՆ-Իրան բանակցությունների հինգերորդ փուլը կարող է տեղի ունենալ մայիսի 24-ից 25-ը

ԱՄՆ-Իրան բանակցությունների հինգերորդ փուլը կարող է տեղի ունենալ մայիսի 24-ից 25-ը

Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունների հինգերորդ փուլը կարող է տեղի ունենալ Հռոմում մայիսի 24-ից 25-ը։

Այս մասին հայտնել է ամերիկյան «The Wall Street Journal» (WSJ) թերթի լրագրող Լոուրենս Նորմանը՝ հղում անելով աղբյուրների։

«Իրանի վերաբերյալ հաջորդ բանակցությունները նախատեսված են Հռոմում, այս շաբաթավերջին», - գրել է լրագրողը X-ում։