Վանաձորի պոլիկլինիկայի նախկին տնօրենը և ավագ բուժքույրը «քովիդի» ժամանակ 10 մլն դրամ են հափշտակել

Վանաձորի պոլիկլինիկայի նախկին տնօրենը և ավագ բուժքույրը «քովիդի» ժամանակ 10 մլն դրամ են հափշտակել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Լոռու մարզի բնակիչ 64-ամյա Ռոզա Զ․-ն և հայտնել, որ 3-րդ պոլիկլինիկայում 10 միլիոն դրամի կոռուպցիա է կատարվել, որի վերաբերյալ բոլոր իրավասու մարմիններին դիմել է, այդ թվում՝ մոտ 1 շաբաթ առաջ դիմել է նաև ոստիկանության Բազումի բաժին, որտեղից իրեն չեն զանգահարել:

Ոստիկաններին Ռոզա Զ․-ն հայտնել, որ 2020 թվականին «քովիդի» ժամանակ Վանաձոր քաղաքի թիվ 3-րդ պոլիկլինիկայում պատվաստումների ընթացքում մոտ 10 մլն դրամ հափշտակել են պոլիկլինիկայի նախկին տնօրեն 56-ամյա Արտուշ Թ․-ն և ավագ բուժքույր 69-ամյա Կարինե Գ․-ն, որի վերաբերյալ ինքը տեղյակ է, քանի-որ նշված ժամանակահատվածում աշխատել է «քովիդ» կենտրոնում՝ որպես ավագ բուժքույր: