Ինչո՞վ է օգտակար առավոտյան՝ դատարկ ստամոքսին, հնդկաձավար ուտելը

Ինչո՞վ է օգտակար առավոտյան՝ դատարկ ստամոքսին, հնդկաձավար ուտելը

Հնդկաձավար ուտելը պարզ, բայց շատ արդյունավետ միջոց է օրգանիզմը տոքսիններից մաքրելու, մարսողությունն ու նյութափոխանակությունը բարելավելու և քաշը նվազեցնելու համար:

Հնդկաձավարը բուսական սպիտակուցի և  ածխաջրերի աղբյուր է, որոնք երկար հագեցվածության զգացում են հաղորդում և էներգիա են հաղորդում: Բացի այդ, հնդկաձավարը պարունակում է բազմաթիվ տարրեր և վիտամիններ, որոնք անփոխարինելի են մարդու առողջության համար. կալիում, երկաթ, ֆոսֆոր, յոդ, ֆոլաթթու, նիոցին, b վիտամիններ, վիտամին РР։

Հնդկաձավարը համարվում է նաև հակաօքսիդանտների հզոր աղբյուր՝ նյութեր, որոնց բջիջների ծերացումը դանդաղեցնելու ունակությունը գիտականորեն հիմնավորված և ապացուցված է: Հում հացահատիկները, որոնք հարուստ են կոպիտ մանրաթելերով, օգնում են բարելավել մարսողությունը և իջեցնել արյան շաքարի մակարդակը: Բժիշկները խորհուրդ են տալիս ձեր ամենօրյա սննդակարգում ներառել հնդկաձավար՝ կանխելու այնպիսի հիվանդությունները, ինչպիսիք են հիպերտոնիան, աթերոսկլերոզը, թրոմբոզը, ռևմատիզմը, շաքարախտը: