Չի կարելի էդքան Ալիևից ավելի Ալիև լինել․ Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին

ԱԺ-ում իր ելույթի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն անդրադարձավ օրեր առաջ ընդդիմության կազմակերպած լսումներին։

Վերջինս հիշեցրեց այնտեղ հնչեցրած արտահայտություններից մեկը։

«Ասվել է՝ Լաչինի միջանցքը փակվել է, որովհետև Պրահայի հայտարարություն է եղել։ Պրահայի հայտարարությունը բացում ես, տեսնում ես ընդամենը հղում մի հռչակագրի, որը Հայաստանն ընդունել և վավերացրել է 90-ականներին՝ Ալմա-Աթայի հռչակագիրը․ փառահեղ տրամաբանություն է, ինչ խոսք»,-ասաց նա։ 

Ալեքսանյանը հիշեցրեց նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի այն արտահայտությունը, թե Լաչինի միջանցքը հայ զինվորն է փակել։ 

«Վստահաբար, եթե մի դատական ատյանում քննվի Լաչինի միջանցքի հետ կապված գործ, ապա այդ արտահայտությունը հաղթաթուղթ է լինելու ադրբեջանցի փաստաբանների ձեռքին։ Ադրբեջանի փաստաբանական խմբի ապացուցողական բազան մի դափոն լցոնել են, եկել ասում են՝ չե՞ք դատապարտում Գուրգեն Արսենյանին․ չէ, ձեզ ենք դատապարտում, չի կարելի էդքան Ալիևից ավելի Ալիև լինել»։

Մանրամասները՝ տեսանյութում