ՔՊ-ն երբեք չի խուսափել արտահերթ ընտրություններից. Ավինյան
Ընտրություններում էական խախտումների բացակայությունը մեր կուսակցության որդեգրած սկզբունքների ապացույցն է: Այս մասին Երևանի ավագանու անդրանիկ նիստի ժամանակ հայտարարեց ՔՊ Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը:
«Ընտրությունները տվեցին մի շարք հարցերի պատասխաններ։ Խոսուն է այն փաստը, որ որևէ քաղաքական ուժ չի բողոքարկել ընտրության արդյունքները։ Ընտրության արդյունքները, քարոզարշավի և քվեարկության ընտացքում էական խախտումների բացակայությունը 2018 թվականի ժողովրդավարական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության արժեքների մեր կուսակցության որդեգրած սկզբունքների ապացույցն է»,- ասաց Տիգրան Ավինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում