Ֆրանսիայի վարչապետը շտապ ուղևորվել է Ելիսեյան պալատ. Մակրոնը հանդես կգա ուղերձով

Ֆրանսիայի վարչապետը շտապ ուղևորվել է Ելիսեյան պալատ. Մակրոնը հանդես կգա ուղերձով

Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը շտապ ուղևորվել է Ելիսեյան պալատ խորհրդակցության։

Ինչպես հաղորդում է Ֆրանսիական հեռուստաալիքը, այցը կապված է Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) արտահերթ ընտրությունների արդյունքների հետ։ 

Նշվում է, որ Խորհրդակցությունը տեղի կունենա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ղեկավարությամբ։

Հեռուստաալիքը նաև չի բացառում, որ Ֆրանսիայի ղեկավարը կարող է ազգին ուղղված ուղերձով հանդես գալ, երբ կփակվեն վերջին ընտրական տեղամասերը։ 

Նշենք, որ Ֆրանսիայի ԱԺ արտահերթ ընտրություններում ժամը 17:00-ի դրությամբ մասնակցությունը կազմել է 59,71%:

Հիշեցնենք, որ այսօր ընթանում է ԱԺ արտահերթ ընտրությունների 2-րդ փուլը: Կուսակցությունները մրցում են 501 պատգամավորական մանդատի համար։  

Թարմացումներն ավելի արագ հետևել՝ այստեղ