Գյումրու օդանավակայանում տաքսու վարորդները «Զվարթնոցի» գներ են ուզում

Գյումրեցի պատգամավոր Դավիթ Առուշանյանն այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում նշեց, որ միայն «Զվարթնոց» օդանավակայանում չէ, որ տաքսու վարորդները բարձր գնով են աշխատում, Գյումրիում էլ կա նույն խնդիրը։

«Գյումրիում շատ ավելի բարդ վիճակ է, մարդիկ հենց օդանավակայանի դռներից դուրս եկան, տաքսու վարորդները կանգնած են, և շատ հաճախ ռուս զբոսաշրջիկները Մոսկվայում Շերեմետևո հասնում են նույն գնով, ինչ Գյումրիի օդանավակայանից Գյումրիի կենտրոն»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։