Եկել ու գահին է բազմել, չունևորին էլ դուրս է հանում․ քաղաքացին՝ Փաշինյանին

Հիվանդ կին եմ, երկրորդ կարգի հաշմանդամություն ունեմ, երեկոյան գնացել էի բարեկամի տուն լողանալու, այսօր եկա, այս տեսարանն էր արդեն։ MediaHub.am-ի հետ զրույցում պատմեց Պռոշյանում գտնվող ՊՆ նախկին շենքի բնակիչներից մեկը։

«Ես ուղղակի զարմանում եմ, որ հանում են դուրս, ո՞ւր գնանք, ասեք՝ գնանք էն դա՞շտը։ Անճար մարդիկ ենք, ամեն մեկը հինգ-վեց երեխա ունի։ Ես ինքս թոշակառու եմ, երկրորդ կարգի հաշմանդամ։ Իմ երկրի մեջ ո՞ւր գնամ։ Եթե չեն կարողանում մեզ էստեղ տիրություն անեն, թող տոմս առնեն, թողնենք գնանք։ Ես ծնվել-մեծացել եմ այստեղ, բայց հիասթափությամբ եմ ապրում այս երկրում»,- նշեց նա։

Քաղաքացին նշեց՝ «մի քնձռոտ  եկել ու գահին է բազմել, չունևորին էլ դուրս է հանում»։ 

«Շենքը դատարկ է եղել, 400 տնտեսություն եկել, տեղավորվել է։ Ինքը մտածո՞ւմ է հայ ազգի մասին։ Թող դրա մասին մտածեն, ոչ թե անձնական գրպանների մասին»,- նշեց նա։
Քաղաքացին ասաց, որ 31 հազար դրամ թոշակ է ստանում, ո՞նց ապրի։
«Փողոցում ապրեմ, մեռնեմ, ինչ է իրեն դրել են գահի՞ն, հա՞»
,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։