ՌԴ դեսպանը հայտարարել է, որ Բաքվի հետ համաձայնեցրել են բանակցությունների ժամկետը խաղաղապահների մասով

ՌԴ դեսպանը հայտարարել է, որ Բաքվի հետ համաձայնեցրել են բանակցությունների ժամկետը խաղաղապահների մասով

Ռուսաստանն ու Ադրբեջանը ակտիվորեն քննարկում են Ղարաբաղում ռուս խաղաղապահների ապագան. հայտարարել է  ՌԴ դեսպան-ը: 

Մոսկվան և Բաքուն համաձայնեցնում են Ղարաբաղում խաղաղապահների հարցով հաջորդ բանակցությունների ժամկետները. «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը։

«Մեր խաղաղապահ կոնտինգենտի վերաբերյալ Մոսկվայի և Բաքվի միջև բանակցությունների հաջորդ փուլի ժամկետներն այժմ համաձայնեցվում են Ադրբեջանի ԱԳՆ-ի հետ»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ ռուս խաղաղապահների գտնվելու ժամկետը Ղարաբաղում ավարտվում է 2025 թվականին։