Թուրքիայում քիչ առաջ 4,4 մագնիտուդով ևս մեկ երկրաշարժ է գրանցվել

Ադանայում քիչ առաջ կրկին երկրաշարժ է եղել՝ 4,4 մագնիտուդ ուժգնությամբ․ հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Առավոտյան Ադանայում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո հետցնցումները շարունակվում են։
Ըստ Կանդիլլիի աստղադիտարանի և Երկրաշարժերի հետազոտությունների ինստիտուտի հայտարարության՝ տեղի է ունեցել ևս մեկ երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել է Ադանայում: Ժամը 10:48-ին տեղի ունեցած երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4,4 բալ: