Բաքվում այսօր կշարունակվի գերեվարված Վագիֆ Խաչատրյանի դատը

Բաքվում այսօր կշարունակվի գերեվարված Վագիֆ Խաչատրյանի դատը

Բաքվում այսօր կշարունակվի գերեվարված Վագիֆ Խաչատրյանի դատը։ Այդ մասին տեղեկանում ենք ադրբեջանական ԶԼՄ-ներից։ 

Հիշեցնենք՝ Բաքվի դատարանը հոկտեմբերի 17-ին հրապարակել է Վագիֆ Խաչատրյանի գործով մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը։

 Խաչատրյանն իրեն մեղավոր չի ճանաչել, հերքել է մեղադրանքները:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը հուլիսի 29-ին առևանգել է ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ բուժման նպատակով Արցախից Հայաստան տեղափոխվող քաղաքացիներից մեկին՝ 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրան մեղադրանք է ներկայացվել, ըստ որի` Վագիֆ Խաչատրյանն իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։

Նշենք նաև, որ Խաչատրյանի փաստաբան Նաթիգ Բեյբալաևը առողջական խնդիրների պատճառով հրաժարվեց պաշտպանել Վագիֆ Խաչատուրյանին։ Նրան նոր պաշտպան է տրամադրվել։