Հարի Փոթերը վերադառնում է

Warner Bros Studios Management-ը և HBO-ն բանակցություններ են սկսել բրիտանացի գրող և Հարի Փոթերի սերիալի ստեղծող Ջ.Կ. Ռոուլինգի հետ հեռուստասերիալ նկարահանելու շուրջ. հայտնում է Bloomberg-ը։
Հրատարակության տվյալներով՝ Warner Bros-ի գործադիր տնօրենը` Discovery-ի Դեյվիդ Զասլավը, և HBO-ի ստուդիայի ղեկավար Քեյսի Բլոյսը մոտ են գրողի հետ գործարքին, սակայն աղբյուրները նշում են, որ որևէ գործարք դեռևս վերջնականապես չի կնքվել:
Հաղորդվում է, որ առաջիկա նախագիծը բաղկացած է լինելու յոթ սեզոնից, որոնցից յուրաքանչյուրը կենտրոնանալու է Ջ.Կ. Ռոուլինգի մեկ գրքի վրա։
Այլ մանրամասներ դեռ չի հաղորդվում: