Վիկտորիա Հարությունյանը՝ Էրեբունու փոխթաղապետ

Վիկտորիա Հարությունյանը՝ Էրեբունու փոխթաղապետ

MediaHub-ի տեղեկություններով՝ Վիկտորիա Հարությունյանը նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի տեղակալ։ 

MediaHub-ի հետ զրույցում Հարությունյանը նշեց, որ համակարգելու է աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության ոլորտը:

Հարցին՝ վերջինս ՔՊ կուսակցության անդամ է, վերջինս պատասխանեց․ 

«Կուսակցական լինել կամ չլինելը որևէ կապ չունի իմ աշխատանքային գործունեության հետ, այդ իսկ պատճառով հարցին պատասխանելը նպատակահարմար չեմ գտնում»։
Նշենք, որ Հարությունյանը մինչև փոխթաղապետ նշանակվելը՝ 2022-2023 թվականներին աշխատել է  Երևանի քաղաքապետարանում՝ որպես քաղաքապետի տեղակալի օգնական։ 

Լիաննա Թորոսյան