Պատասխանատվության խնդիրը

Երեկվա ասուլիսում Բագրատ Սրբազանը շատ կարևոր մի դիտարկում է արել: «Հատկապես Արևմտյան ուժերն ու հատկապես ԱՄՆ դեսպանությունը, որի օժանդակությամբ տեղի է ունենում ոստիկանական բարեփոխումները, պետք է արձագանքեն տեղի ունեցած վայրագություններին, անկախ իրենց վերաբերմունքից մեր շարժմանը։ Եվ եթե իրենք կարծում են, որ ժողովրդավարությունն այսպիսի տեսք ունի, ապա ևս մեկ անգամ մաղթում եմ, որ նույն ժողովրդավարությունն էլ իրենց մոտ լինի»,- ասել է նա:
Պատասխանատու քաղաքական ուժերը հենց այսպես պետք է վարվեն՝ արտաքին ուժերից աջակցություն մուրալու փոխարեն, նրանց առջև պետք է դնեն պատասխանատվության խնդիրը:
Միայն այդ դեպքում Հայաստանն ու նրա հասարակությունը կարող են սուբյեկտ դառնալ, որի առջև արտաքին խաղացողները որոշակի պատասխանատվություն են ստանձնում:
Սրբազանը Վաշինգտոնին հասկացնում է, որ նման իրավիճակում ավտորիտար Փաշինյանի և ոստիկանական բռնությունների հետ նույնանալը կարող է մեր հասարակության աչքերում խնդիրներ ստեղծել ԱՄՆ-ի համար, հատկապես՝ իմիջային:
Արդյո՞ք Սրբազանի այս դիտարկումը սթափեցնող ազդակ կլինի Արևմուտքի համար, թե՞ նրանք կշարունակեն ամեն ինչ զոհաբերել իրենց աշխարհաքաղաքական շահերին՝ ցույց կտա ժամանակը:
Միևնույն է, ընտրված մարտավարությունը ճիշտ է. արտաքին խաղացողների առաջ պետք է պատասխանատվության խնդիր բարձրացվի՝ նրանց «ցուցումներին» կուրորեն հետևելու փոխարեն:
Վահրամ Բագրատյան