Ռյազանում Իլ-76 ինքնաթիռ է վթարվել. կա 4 զոհ (տեսանյութ)

Ռյազանում Իլ-76 ինքնաթիռ է վթարվել. կա 4 զոհ (տեսանյութ)

ՌԴ Ռյազանի մարզում Իլ-76 ինքնաթիռ է վթարվել: Հաղորդվում է 4 զոհի և 5 հոսպիտալացվածի մասին. այդ մասին հայտնում է RIA Novosti-ն:

Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր ինքնաթիռի կոշտ վայրէջքի մասին, որի ժամանակ վնասվել են էլեկտրամատակարարման գծերը: Վթարը տեղի է ունեցել ռազմատրանսպորտային ինքնաթիռի շարժիչի հետ կապված խնդրի պատճառով, ուսումնամարզական թռիչքի ժամանակ:

Խոտան նկատելով՝ անձնակազմը որոշել է վայրէջք կատարել, սակայն գետնին հպվելիս ինքնաթիռը կործանվել է: