Փաշինյանը վաղը կգնա ԱԺ. ի՞նչ է քննարկելու

Փաշինյանը վաղը կգնա ԱԺ. ի՞նչ է քննարկելու

Mediahub-ի տեղեկություններով` վաղը կեսօրին  Նիկոլ Փաշինյանը գնալու է ԱԺ։ Տեղի է ունենալու ՔՊ խմբակցության պատգամավորների հետ հանդիպում։
Մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը ցանկանում է իր թիմակից պատգամավորներին ներկայացնել բրյուսելյան հանդիպման մանրամասները, ինչպես նաև մայիսի 25-ին Մոսկվայում կայանալիք Ադրբեջանի նախագահ  Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ եռակողմ հանդիպման հետ կապված մանրամասները։

Լիա Սարգսյան