Քորթնի Քարդաշյանը պարգև է առաջարկել իր հարսանիքի օրը կորցրած բաճկոնը գտնողին

Քորթնի Քարդաշյանը Լաս Վեգասում նշել է Թրևիս Բարքերի հետ ամուսնության տարեդարձը, որտեղ նա կիսվել է այդ օրվա մասին իր հիշողություններով։ Հաղորդում է Page Six-ը։
«Դա մեր կյանքի լավագույն երեկոներից էր, երբ երազում էինք, որ ամբողջ կյանքն անցկացնելու ենք ուրախության և արկածների մեջ։ Ամեն ինչ ավարտվեց նրանով, որ ես կորցրեցի այն բաճկոնը, որը ես ունեի տասը տարի՝ փոքրիկ սրտաձեւ գամասեղներով․ ով կգտնի այն, կպարգևատրվի»,- գրել է աստղը:
Ի պատասխան՝ օգտատերերը հարցրել են, թե դա ինչ պարգև է լինելու։
«Ես կարող եմ պատկերացնել Վեգասի մի թափառաշրջիկ Քորթնիի կաշվե բաճկոնով… Ո՞վ չգիտի այդ մասին», «Այս բաճկոնն արդեն հեռու է», - մեկնաբանել են աստղի առաջարկը օգտատերերը: