Այրվել է Կիզլյարսկի պատգամավորի մեքենան

Այրվել է Կիզլյարսկի պատգամավորի մեքենան

Այս գիշեր ՌԴ Կիզլյարսկում այրվել է պատգամավոր Անաստասիա Ռոդինայի մեքենան․ հայտնում են ռուսական տելեգրամյան ալիքները։

Ամեն ինչ տեղի է ունեցել նրա տան բակում։ Ըստ տուժողի՝ ծրագրված էր՝ հրկիզողները տեսախցիկների մասին գիտեին, ուստի հմտորեն կատարել են գործը և ընդամենը երկու անգամ հայտնվել տեսադաշտում։

Ռոդինան կարծում է, որ հրկիզումը կապված է իր աշխատանքի հետ. նա միակ կինն է պատգամավորների մեջ։ Նրա խոսքով՝ նա միայն օգնել է մարդկանց լուծել իրենց խնդիրները։

Հրդեհի նախնական պաշտոնական վարկածը լարերի կարճ միացումն է և Audi մակնիշի մեքենայի շարժիչի հատվածում բռնկված հրդեհը։

Տեսանյութը՝ այստեղ