Ստեփանավանում ընտանիքի 8 անդամներ «գազի թունավորում» ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց

Ստեփանավանում ընտանիքի 8 անդամներ «գազի թունավորում» ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21:00-ի սահմաններում «Ստեփանավան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ստեփանավանի բաժին ահազանգ է ստացվել, որ «գազի թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ։

Shamshayan-ի հաղորդմամբ՝ wստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Ստեփանավան քաղաքի բնակիչներ 63-ամյա Լարիսա Մ․-ն, 71-ամյա Ժորա Հ․-ն, 39-ամյա Սարգիս Հ․-ն, 34-ամյա Անի Ս․-ն , 3-ամյա Տիրան Հ․-ն, 42-ամյա Լուսինե Հ․-ն, 10-ամյա Արամ Հ․-ն և 16-ամյա Անժելա Հ․-ն։ Վերջիններս հիվանդանոց են տեղափոխվել Բաղրամյան փողոցի իրենց տնից՝ խոհանոցում տեղադրված գազի ջրատաքացուցիչից տեղի ունեցած գազի արտահոսքի հետևանքով ինքնազգացողությունները վատանալուց հետո։

Դեպքի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Աղբյուրի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածներն ազգականներ են։