Ինչ տեսք ունի Հայաստան-Թուրքիա սահմանին Մարգարայի անցակետը (տեսանյութ)

Ինչ տեսք ունի Հայաստան-Թուրքիա սահմանին Մարգարայի անցակետը (տեսանյութ)

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը Մարգարայի անցակետում հյուրընկալել է Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսին և նրա ղեկավարած պատվիրակությանը: Կոմիտեի ղեկավարը և դեսպանը համատեղ շրջայց են կատարել անցակետի տարածքում:

Ներկայացվել է անցակետի ամբողջ ենթակառուցվածքը, ընթացակարգերի կիրառման և կազմակերպման հերթականությունը: Ընդգծվել է, որ Մարգարայի մաքսակետում, ինչպես Հայաստանի մյուս անցակետերում, պետական սահմանային հսկողությունը նախատեսված է իրականացնել սահմանային համալիր կառավարման սկզբունքի հիման վրա՝ «մեկ պատուհան» համակարգով։

Այցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև վերջին շրջանում ՊԵԿ բարեփոխումներին, ինչպես նաև միջազգային համագործակցության շրջանակում հարկային և մաքսային ոլորտներում արդեն իսկ ձեռբերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքին: ԵՄ դեսպանը գոհունակություն է հայտնել անցակետում իրականացված աշխատանքներից։

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

Տեսանյութն այստեղ