Երուսաղեմը ճիշտ վայր է խաղաղության որոնման համար․ Զելենսկի

Երուսաղեմը ճիշտ վայր է խաղաղության որոնման համար․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ Ռուսաստանի հետ բանակցությունները կարող են կազմակերպվել Երուսաղեմում, գրում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը փորձում է միջնորդ դառնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպման գործում։

«Մենք երախտապարտ ենք այդ ջանքերի համար, որպեսզի վաղ թե ուշ սկսենք խոսել Ռուսաստանի հետ: Հավանաբար Երուսաղեմը խաղաղություն գտնելու ճիշտ վայրն է», - ասել է նա երկուշաբթի իր տեսաուղերձում: