Ընդդիմությունը նոր թափով դիմադրություն է սկսում, փողոցային ակցիաներ կլինեն
Հայ ժողովուրդը, բոլոր քաղաքական ուժերն ունեն 5-6 ամիս ժամանակ երկիրը հանձնելու գործընթացը կասեցնելու համար․ MediaHub-ի հաղորդմամբ՝ այս մասին խորհրդարանում հայտարարեց "Հայաստան" խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը։
"Անցած տարի այս օրերին մենք բարձրաձայնել ենք այն վտանգների մասին, ինչ այսօր տեղի է ունենում։ Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը հրապարակել է Արցախը եւ Հայաստանը հանձնելու ճանապարհային քարտեզը եւ ժամանակացույցը։ Ամսի 25-ին Մոսկվայում հանդես կգան եռակողմ հայտարարությամբ, որի տրամաբանական շարունակությունը կլինի Քիշնեւում, այնուհետեւ Բրյուսելում կփորձի պայմանավորվել կապիտուլյացիայի պայմանագրի շուրջ։ Հոկտեմբերին կփորձեն ունենալ ամբողջական կապիտուլյացիայի պայմանագիր։ Ժողովուրդն ունի 5-6 ամիս դա կանխելու համար",-հայտարարեց Սաղաթելյանը։
Նա նաեւ նշեց, որ ընդդիմությունը նոր դիմադրության է պատրաստվում, կլինեն անհնազանդության ակցիաներ։
Մանրամասն՝ տեսանությում։