Այս նիստը լակմուսի թուղթ է, ժողովուրդը սպասում է․ Արցախի նախագահի ուղերձը՝ ՄԱԿ-ի ԱԽ նիստին ընդառաջ

Այս նիստը լակմուսի թուղթ է, ժողովուրդը սպասում է․ Արցախի նախագահի ուղերձը՝ ՄԱԿ-ի ԱԽ նիստին ընդառաջ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ուղերձ է հղել ՄԱԿ-ի ԱԽ՝ Արցախի հարցով նիստին ընդառաջ․

Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության ժողովուրդը հույսով սպասում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այսօրվա արտակարգ նիստին, դրան հաջորդող գործընթացներին և, վերջիվերջո, դրանց շոշափելի արդյունքներին:

Այս նիստը լակմուսի թուղթ է ոչ միայն Արցախի շուրջ միջազգային հանրության և դրա կոնկրետ դերակատարների իրական դիրքորոշումների ու վարքի համար, այլև՝ ցեղասպանությունների կանխարգելման, մարդու և ժողովուրդների իրավունքների ու ազատությունների երաշխավորման գործում միջազգային հանրության ստանձնած իրավական ու բարոյական պարտավորությունների համար: