Հայտնի է խռմփոցից ազատվելու պարզ միջոց

Հայտնի է խռմփոցից ազատվելու պարզ միջոց

Խռմփոցն իրական խնդիր ու անհարմարություն է ինչպես հենց «խռմփացնողի», այնպես էլ նրա մոտակայքում քնածների համար: Խռմփոցից ազատվելու եղանակների մասին մեծ մասամբ հետաքրքրվում են ոչ թե գիշերները խռմփացնողները, այլ նրանք, ում այդ ձայները խանգարում են քնել, քանի որ քնած մարդն իր իսկ բարձրացրած աղմուկը չի նկատում, այն դեպքում, երբ կողքին քնածին դա կարող է մեծ անհարմարություն պատճառել:

Խռմփոցի հիմնական պատճառները

Քնի ժամանակ լեզվի և փափուկ քիմքի մկանները թուլանում են և խանգարում շնչառությանը, ինչն էլ հանգեցնում է խռմփոցի:

Հաճախ խռմփոցը նկատվում է տղամարդկանց, ինչպես նաև ծխողների և ավելորդ քաշ ունեցողների մոտ:

Նշիկագեղձերը նույնպես կարող են քնի ընթացքում խանգարել շնչառությանը: Բացի այդ, այն կարող է պայմանավորված լինել մեծ ադենոիդներով, միջնապատի կորությամբ, քթի խոռոչի պոլիպներով, վնասվածքներով և այլն:

Մարդը կարող է սկսել խռմփացնել նաև ալկոհոլ ընունելու, գերհոգնածության կամ քաշի ավելացման դեպքում:

Երեկոյան մեկ բաժակ անանուխի թեյը կարող է օգնել դադարեցնել խռմփոցը քնած ժամանակ, ասում է քնի մասնագետ Մարտին Սելին: Նրա խոսքերը մեջբերում է Daily Mirror-ը։

Ըստ նրա, անանուխի թեյն ունի հակաբորբոքային ազդեցություն, որը կարող է օգնել վերացնել շնչառական ուղիների խցանվածությունը:

Որպես խռմփոցի մեկ այլ միջոց՝ փորձագետը նշել է քնելուց առաջ տաք ցնցուղը։