Ռուսաստանում հրաժեշտ տվեցին դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկին (տեսանյութեր)

Ռուսաստանում հրաժեշտ տվեցին դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկին (տեսանյութեր)

Ռուսաստանցի դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկին հուղարկավորել են արվեստագետների ծառուղում՝ Մոսկվայի Տրոեկուրովսկի գերեզմանատանը։

 Նա 53 տարեկան էր։

Անաստասիա Զավորոտնյուկը վերջին մի քանի տարիների ընթացքում պայքարել է ծանր հիվանդության դեմ: Դերասանուհու հիվանդության մասին առաջին տեղեկությունները հայտնվել են 2019 թվականի օգոստոսին։

Նա մեծ հռչակ է ձեռք բերել «Իմ գեղեցիկ դայակը» հեռուստասերիալում։ Զավորոտնյուկը նաև խաղացել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Ապոկալիպսիսի ծածկագիրը», «Շեքսպիրը չի էլ երազել», «Ժառանգը»:

Կադրերն այստեղ