Արցախցի փոքրիկի առողջական վիճակը դեպի լավն է գնում

Արցախից Հայաստան տեղափոխված 4 ամսական փոքրիկ Վլադիմիրի առողջական վիճակը դեպի լավն է գնում։
Այս մասին MediaHub.am-ին փոխանցեց երեխայի ազգականը։
«Դեռ Երևանում ենք, բժիշկների վերահսկողության տակ է»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ 4 ամսական փոքրիկի մոտ ախտորոշվել էր «Ընդերային լեյշմանիոզ», Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակ լինելու պատճառով նրան չէին կարողացել ժամանակին Հայաստան տեղափոխվել։
Երեխային Երևան են տեղափոխել դեկտեմբերի 24-ին ռեանիմոբիլով։
Հիշեցնենք նաև, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։
Շրջափակման 29-րդ օրն է...
Լիաննա Թորոսյան