Այսօր ումից ապրանքը բռնագրավեցինք, ամեն մեկից տասը անգամ արդեն բռնագրավել և զգուշացրել էինք

Տուգանքները պարբերաբար բնույթ են կրում, ամենօրյա շրջայցեր են իրականացվում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կողմից, ավելի շատ մարդկանց հորդորում ենք, որ չիրականացնեն փողոցային առևտուր, շեշտը չենք դնում տուգանքների վրա, բայց այն քաղաքացիները, ովքեր մեր աշխատակիցների զգուշացնելուց հետո շարունակում են իրականացնել առևտուրը, այդ քաղաքացիների նկատմամբ իրականացվում է տուգանք։ Այսօր ումից ապրանքը բռնագրավեցինք, ամեն մեկից 10 անգամ արդեն բռնագրավել և զգուշացրել էինք։ Այս մասին ասաց Երևանի Քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արամ Գյուլզադյանը։

Մանրամասները տեսանյութում