Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ մայիսի 2-ին ժամը 10:00-20:00-ն կդադարեցվի Սմ. Զորավար, Սևան փողոցների, Սևանի 1, 2 նրբանցքների, Գ.Նժդեհ, Հ.Վարդանյան, Բայդուկով, Մխչյան, Մայիսի 9, Նիզամ փողոցների, Մանանդյան 1-9 շենքերի, Ֆրունզե 4-8 զույգ համարի շենքերի, Արշակունյաց Պող. 36/1-302 շենքերի, Վ.Շենգավիթ 1, 2, 10, 11 փողոցների ջրամատակարարումը:
Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 2-ին ժամը 10:40-19:00-ն կդադարեցվի Բերդ քաղաքի Մ.Մաշտոց, Եղիշե, Մ.Խորենացու, Ռ.Մելիքյան փողոցների ջրամատակարարումը:
Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 2-ին ժամը 11:00-16:00-ն կդադարեցվի Կապան քաղաքի Մ.Պապյան, Հ.Ավետիսյան փողոցների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: