Տարադրամի փոխանակման կետերից մեկում պայթյուն է որոտացել

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի խոշորագույն տարադրամի փոխանակման կետերից մեկում կիրակի օրը հզոր պայթյուն է որոտացել։ Այս մասին հայտնում է TOLOnews հեռուստաալիքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Այն տեղի է ունեցել Սարայ Շահզադ շրջանում։ Պայթյունի հետևանքով կան զոհեր, նրանց թիվը դեռ չի հաղորդվում։
Պայթյունի վերաբերյալ «Թալիբան» արմատական շարժման տեղական իշխանությունների կողմից մեկնաբանություններ դեռ չեն եղել։