Քննիչների աշխատավարձերը բարձրացնելով կարողանալո՞ւ եք որակ ապահովել․ Արսեն Թորոսյան
Ոչ ղեկավար պաշտոն զբաղեցնող քննիչի աշխատավարձի չափը նշեք, որ հասկանանք, թե 92% ավելանալու դեպքում ինչ թիվ է կազմելու։ Այսօր ԱԺ նիստի ժամանակ նման հարց հնչեցրեց ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը։
Բացի այդ, պատգամավորը հետաքրքրվեց, թե արդյո՞ք ավելի ճիշտ չէր լինի այս գումարները անձնակազմի ավելացմանն ուղղելը, որպեսզի քննիչների միջին ծանրաբեռնվածությունն իջնի։
Ի պատասխան, ՔԿ նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն ասաց, որ սկսնակ քննիչի աշխատավարձը մոտ 300 հազար դրամ է, իսկ հավելումների դեպքում կհասնի 570 հազար դրամի։
«Իսկ հաստիքների ավելացմամբ ծանրաբեռնվածության նվազեցում չենք ունենում, քանի որ աշխատավարձի չբարձրացմամբ ունենում ենք պրոֆեսիոնալների արտահոսք»,- նշեց Այվազյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։