Կարմիր թելի նման անցնում էր հայտնի գիծը՝ օր առաջ ազատվել այս իշխանությունից. Իշխան Սաղաթելյան

Կարմիր թելի նման անցնում էր հայտնի գիծը՝ օր առաջ ազատվել այս իշխանությունից. Իշխան Սաղաթելյան

Երեկ աշխատանքային ծանրաբեռնված օրն ավարտեցինք ՀՅԴ անդամ մտավորականների, գիտնականների ու հասարակական դաշտի հայտնի գործիչների հետ հանդիպումով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

Նա նաեւ նշել է. «Հիմնական օրակարգային հարցերը, բնականաբար, հայրենիքի, պետականության, Արցախի շուրջ ծառացած մարտահրավերների մասին էին, որոնց շուրջ լսեցինք բազմաթիվ մտահոգություններ և առաջարկներ։

Այդ համատեքստում խոսել ենք նաև «Դիմադրություն» շարժման առաջիկա քայլերի և ծրագրերի մասին:

Ներկաների տարաբնույթ հարցադրումների, կարծիքների և դիտարկումների մեջ կարմիր թելի նման անցնում էր հայտնի գիծը՝ պետք է օր առաջ ազատվել այս իշխանություններից և ձեռնամուխ լինել հայրենիքի վերաշինմանը»։