Մարմնամարզիկ Գագիկ Խաչիկյանը երկրորդն է աշխարհի գավաթի խաղարկությունում (տեսանյութ)

Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում Հայաստանի ներկայացուցիչ Գագիկ Խաչիկյանը գրավեց երկրորդ տեղը նժույգ թափերի վարժությունում։ Նա վաստակեց 14.833 միավոր։
Առաջին տեղում 14.866 միավորով Ուզբեկստանի ներկայացուցիչ Աբդուլա Ազիմովն է: