«Նեմեսիս» հուշակոթողը կքանդվի. իշխանությունը հասավ իր նպատակին

«Նեմեսիս» հուշակոթողը կքանդվի. իշխանությունը հասավ իր նպատակին

Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը տեղեկացնում է, որ Օղակաձև այգու 4-րդ հատվածի՝ Սայաթ-Նովա փողոցից մինչև Նալբանդյան փողոց ընկած հատվածն ամբողջությամբ կվերակառուցի և կբարեկարգվի: 

«Նշված հատվածում գործող բոլոր սրճարանները, տարաբնույթ այլ շինությունները կքանդվեն:
Այդ թվում՝
Տաշիր պիցցա,
Լաբիրինտ,
Նովելլա մյուզիք հոլ,
Մոնտանա մյուզիք հաուս,
Հուկահ լաունջ & Ռումս,
և այլ շինություններ, կրպակներ:

Այգում հանրապետական և տեղական նշանակության մի խումբ հուշարձանների ճանաչողական զբոսաշրջության կազմակերպման համար, համալիր կվերականգնվի և կօգտագործվի այգում առկա պատմամշակութային ժառանգություն հանդիսացող առկա ռեսուրսը, դրանց շրջակայքը կբերվի պատշաճ տեսքի» :

Ու թեև Կոստանյանը այս տարածքում տեղակայված «Նեմեսիս» գործողությանը նվիրված հուշակոթողը չի թվարկել, սակայն ակնհայտ է, որ մյուս շինությունների հետ միասին հուշակոթողը կքանդվի: Այսպիսով իշխանությունը կգոհացնի Թուրքիայի իշխանություններին, չենք վախենում ասել՝ կկատարի նրանց ցանկությունը, քանզի, ինչպես հիշում ենք, այս հուշակոթողի տեղադրումը Թուրքիայի կողմից ոչ միայն քննադատվեց, այլև ՀՀ նկատմամբ պատժիչ գործողությունների տեղիք տվեց: Մասնավորապես, Անկարան իր օդային տարածքը փակեց հայկական ավիաընկերությունների ինքնաթիռների համար և այլն: 

Հիրավի, այս իշխանությունների հակահայ ուղղվածությամբ հնարամտությունը երբեմն ուղղակի ապշեցնում է...