«Այլևս այդպես չեմ անի». Ջիգանը բացահայտել է բաժանման պատճառը

«Այլևս այդպես չեմ անի». Ջիգանը բացահայտել է բաժանման պատճառը

Ռեփեր Ջիգանը շարունակում է փորձել վերադառնալ սիրելի կնոջ՝ Օքսանա Սամոյլովայի մոտ։ Մինչ բլոգերը հանգստանում է Իտալիայում, ռեփերը հրապարակավ խոսել է տարաձայնությունների պատճառների մասին եւ կրկին ներողություն խնդրել կնոջից։ Պարզվել է, որ ընտանեկան սկանդալի պատճառ են դարձել վատ սովորություններն ու արգելված նյութերը։

«Ես ուզում եմ ներողություն խնդրել բոլորիդ ներկայությամբ։ Ներիր ինձ, սխալվել եմ։ Այլեւս այդպես չեմ անի, խոստանում եմ, սա վերջին անգամն է, ես վերջ եմ տվել  գարեջրին։ Երկու ամիս է՝ չեմ խմում, ոչ մի արգելված նյութ չեմ ծխում։ Ես խոստանում եմ, որ կլինեմ աշխարհի լավագույն ամուսինը եւ լավագույն հայրը: Ներիր ինձ։ Ես քեզ շատ եմ սիրում եւ հավերժ կսիրեմ»,-ասել է նա։

Նրանց ընտանիքում տարաձայնությունների մասին լուրերը հայտնվեցին փետրվարի 14-ից՝ Վալենտինի տոնից հետո։ Երկար լռությունից հետո Սամոյլովան հայտնեց, որ դժվար ժամանակաշրջան է եկել՝ լռելով պատճառների մասին։ Ջիգանը նույնիսկ հեռացել է առանձնատնից։ Նմանատիպ ճգնաժամ զույգն արդեն ապրել է։